ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քանիցս բարձրաձայնվել է այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հայ աշխատակիցները դժգոհել են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից, ինչպես նաեւ աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքից։
Նախորդ ամիս նույնպես երկաթուղու մեքենավարները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը, ինչի արդյունքում տնօրինությունը զիջումների գնաց, եւ նոյեմբերի մեկից ՀԿԵ աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ 10 տոկոսով:
Տեղեկությունների համաձայն, երկաթուղու հայ եւ ռուս աշխատակիցների աշխատավարձերն էականորեն տարբեր են, ինչն էլ պարբերաբար առաջացնում է տեղացի աշխատակիցների դժգոհությունը։
Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ից մեքենավարների երկու նոր բրիգադ է գործուղվել Հայաստան, որոնք նախօրեին արդեն դուրս են եկել աշխատանքի՝ փոխարինելով հայ մեքենավարներին:
ՀԿԵ-ում խոսակցություններ կան, որ ՓԲԸ-ի տնօրինության սրտով չի եղել հայ աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացումը, եւ ներքին պլան են մշակել՝ աշխատողներին պատժելու համար:
Նշենք նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին երեկվանից հանգիստ չի տալիս կատարվածը, իսկ տեղի ունեցած գործընթացների մասին երկաթուղու գլխամասից ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել։
Հավելենք, որ ռուս մեքենավարները ստանալու են մոտ երեք անգամ շատ աշխատավարձ։
Ի դեպ, տարածքին անտեղյակ, անփորձ ռուս մեքենավարների հետ կապված՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները երեկ գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն եւ ոստիկանություն»:
Մանրամասենրը՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ