Ազգը պիտի ապրի այսօր և այսօր ծնի իր հերոսներին, գնահատի նրանց, այլ ոչ թե շարունակ հետ նայի, երազի անցյալի վերադարձը
«Հրապարակը» գրում է. «Սեփական երկրի պատմությունն իմանալը, իհարկե, շատ կարևոր է, դա օգնում է հասարակությանը հասկանալ, թե որտեղ է սխալվել ինքը կամ իր նախնիները։ Որն է իր վատ կյանքի, իր ստեղծած պետության բավարար չզարգանալու, արտագաղթի, դեպրեսիաների, ծնելիության ցածր և մահացության բարձր ցուցանիշների պատճառը։ Ինչու է իր պետությունը կախյալ, իր կրթական համակարգը՝ հետադիմական, իր երիտասարդությունը՝ պասիվ, իր կառավարման համակարգը՝ կոռումպացված։ Ինչպես է ստացվել, որ տասնամյակներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ներարկվել քաղաքացիական հասարակության ու արդարադատության համակարգերի մեջ, սակայն դրանք այդպես էլ չեն կայացել։
Ինչն է պատճառը, որ ոչ թե հայ առաքելական եկեղեցին է ուժեղ, այլ տարբեր կրոնական կազմակերպություններ։ Ոչ թե ազգային մշակույթն ու մտածողությունն են իշխում երկրում, այլ սերիալներն ու ռաբիս միջավայրը։ Այնպես որ, պատմությունն ուսումնասիրելը կարևոր է։ Եվ դա պետք է արվի դպրոցում ու բուհում։ Բայց միևնույն ժամանակ պատմությունը՝ անցյալը, չի կարելի դարձնել հասարակությանը հետապնդող մի մահակ։ Չեն կարող պատմական դեպքերն ու դեմքերը խանգարել հասարակությանն ապրել, նրան օրակարգ թելադրել, պայմանավորել նրա բոլոր քայլերի ու գործողությունների տրամաբանությունը։
Չի կարող հասարակությունը մշտապես գտնվել անցյալի ողբերգական անցքերի տիրապետության տակ՝ լինի դա 1915-ի եղեռնը, 1941-45 թվականների հայրենական պատերազմը, թե 2008-ի մարտի 1-ը։ Չի կարող հասարակությունն ապրել անցյալի հայտնի գործիչների մասին հուշերով, լինի՝ Աղասի Խանջյանը, Անդրանիկը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ազգը պիտի ապրի այսօր և այսօր ծնի իր հերոսներին, գնահատի նրանց, այլ ոչ թե շարունակ հետ նայի, ափսոսա կորցրածը, երազի անցյալի վերադարձ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ