Երեւանի բյուջեն 2020-ին կունենա 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ՝ ամենամեծը նախորդ տարիների համեմատ
«Ժողովուրդը» գրում է. «Մինչ նոյեմբերի 27-ին քաղաքային իշխանությունները Երևանի եկող տարվա բյուջեի նախագծի հանրային լսումներ կկազմակերպեն, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը պարզել է, որ մայրաքաղաքի 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ կունենա, այնինչ նախկին տարիների ամենամեծ դեֆիցիտը մոտ 300 մլն դրամ է եղել, այսինքն՝ բազմապատիկ պակաս:
Եկող տարի ծախսերի թերակատարումն էլ կգերազանցի նախորդ տարիներին այն դեպքում, երբ, օրինակ, 2018-ին մի քանի ամիս Երևանը քաղաքագլուխ չուներ: Երևանի գլխավոր ֆինանսական փաստաթղթով՝ քաղաքային բյուջեն հաջորդ տարի կունենա 107 միլիարդ 120 մլն դրամ եկամուտ, 116 միլիարդ 232 միլիոն դրամ էլ ծախս է նախատեսվում:
Աննախադեպ ուռճացել է աշխատավարձային ֆոնդը՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40 %-ին: Այսինքն՝ փողի գրեթե կեսը կծախսվի ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ քաղաքի խնդիրների լուծմանը միայն մյուս կեսը կտան: Իսկ զարգացման 5-ամյա ծրագրում, ի դեպ, չկա դեռևս փետրվարին մեծ աղմուկ հանած «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, այնինչ քաղաքապետ Մարությանն այդ օրերին խոստանում էր այդ նախագծով թեթևացնել երթևեկությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ