Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ի՞նչ խողովակների եւ հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Ս. Խաչատրյանի եղբայրն էլ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ, որը վրդովված պնդել է՝ դատարան է դիմելու.
«Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները ի՞նչ կապ ունեն, մի եղբայրը ես եմ, մյուս եղբայրը մահացել է»: Իսկ ՀՔԾ մեղադրանքով` նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գեւորգյանին: «Լիսկայի» այս կարգադրությունն էլ կատարել են: Եւ այժմ մեղադրանք է առաջադրվել ե՛ւ Լ. Առաքելյանին, ե՛ւ Ա. Գեւորգյանին:
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է: Նրա եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ասել է նաեւ. «Նորավան համայքի ո՛չ գյուղապետին եմ ճանաչում , ո՛չ մեկի հետ շփված չեմ: Մյուս եղբայրս մահացել է, ուզում են երեւի գցեն վրան, նման բան գոյություն չունի, 3-4 տարի առաջ է մահացել, նա էլ դժվար այդ ամենի հետ կապ ունենա: Շանտաժ է էլի, մի սուտ բան սարքում են, էնքան որ մի բան սարքեն»: Հարցին` կապ ունի՞ եղբոր հետ, Ա. Խաչատրյանը պատասխանել է, թե միշտ էլ խոսում է Սուրիկ Խաչատրյանի հետ, «վիճակը լավ չի, պառկած է»:
Հիշեցնենք` օգոստոսի 20-ին ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնի իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, կոմայի մեջ է, Փարիզում է, նրա սիրտը վիրահատել են: «Թողեք` էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղք է»,- ասել էր Ս. Խաչատրյանի մտերիմ գեներալը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ