Իշխանության եւ ԼՀԿ-ի միջեւ անջրպետը խորանում է. Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության եւ «Լուսավորի» միջեւ անջրպետը խորանում է։ Բյուջեի առթիվ ծագած հակամարտությունը դրսեւորվում է այլ հարթակներում։ ԱՄՆ գործուղված Լիլիթ Մակունցի՝ հայ համայնքի հետ նոյեմբերի 19-ին ծրագրված հանդիպումը տեղափոխել են նոյեմբերի 18-ին՝ այն օրը եւ գրեթե նույն ժամին, երբ Էդմոն Մարուքյանն էր հրավիրել հանդիպում։ Դրանով, ըստ ԼՀԿ-ականների, ցանկացել են, որ հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընդդիմադիր պատգամավորի հանդիպմանը եւ չլսի ՀՀ իշխանությունների մասին քննադատություն։
Բացի դա, լրագրողների մեծ մասն էլ կլուսաբանեն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական պատգամավորի հանդիպումը։ Ավելին՝ Մարուքյանը, մեր տեղեկություններով, պարզաբանում է պահանջել Մակունցից։ Վերջինս ասել է, որ այլ՝ չպլանավորված հանդիպումների պատճառով է հարկադրված եղել օրը փոխել՝ միտումնավոր չի եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ