Նիկոլը հիմա էլ ընտրակաշառքն է օրինականացնում
«Ելք» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ 15 հազար դրամ կտրվի բոլոր նրանց, ովքեր ավագանու ընտրություններում Հանրապետականից ընտրակաշառք չեն վերցնի:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրակաշառքը օրինականացնելու առաջարկ: Ավելին, նման առաջարկն ինքնին ընտրակաշառք է:
Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե արդյոք «Ելք»-ի առաջարկած մեխանիզմն ընտրակաշառքի դեմ պայքարում ընդունելիմ է նրա համար, նա պատասխանեց.
«Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը դա ուղղակի քրեորեն հետապնդելի արարք է: Չեմ կարծում, որ դա ճիշտ է, չեմ կիսում այդ կարծիքը, նույնիսկ դատապարտում եմ, որովհետեւ մեր հանրային գումարները իրենց նպատակայնությամբ պետք է ծախսվեն եւ մենք պետք է երկարաժամկետ ծրագրեր իրականացնենք, որի ներքո մարդիկ կարիք չունենան ընդհանրապես այդ 15 հազար դրամի»:
Հիշեցնենք, որ ԸՕ-ում հստակ նշված է. «նախընտրական քարոզչության ժամանակ... թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ...»:
Պատահական չէ, որ այսօր հանրության շրջանում իշխում է այն տեսակետը, որ ԱԺ-ի ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելուց հետո «Ելքը» առաջարկում է ընտրակաշառքը լեգիտիմացնել ու իրավական ուժ տալ:
Top-News.am


















































«Ելքի» մանկական խաղերն Ազգային ժողովում
«Տեսակետների խաչմերուկ». «Ելքը» ընդունում է ընտրությունների արդյունքները եւ չի թաքցնում իր բուն նպատակը
Քաղաքական դաշտի դերասանները
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից