Համոզել են, որ տեխնիկան մտնի Ամուլսարի տարածք. Օպերացիան զգույշ են արել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամուլսարի հարցով իմքայլական պատգամավորների եւ ջերմուկցիների փակ հանդիպման նախաձեռնողը եղել է վարչապետը: Նա պատգամավորներին հորդորել է, որ պարբերական հանդիպումներ կազմակերպեն ու համոզեն ջերմուկցիներին: Եվ սա վերջին հավաքը չի լինելու:
Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ փակ հանդիպմանը չմասնակցեն բնապահպանները եւ քննարկումը չսրեն: Բայց այս քննարկումները հուսադրող չեն։
Չնայած ջերմուկցիներին խոստացել են, որ լավ կլինի՝ աշխատատեղեր կունենան, եւ ռիսկերի մասին խոսակցություններն էլ միֆ են, այլապես Հայաստանում ոչ մի հանք չէր շահագործվի, այդուհանդերձ, քննարկման որոշ մասնակիցներ անդրդվելի են մնացել եւ ասել են, որ չեն ապաշրջափակելու հանքի ճանապարհը: Համոզել են, որ գոնե թույլ տան տեխնիկան մտնի տարածք, տեսչական մարմիններն աշխատեն, ձյունը գալուն պես դա անհնար կլինի։ Ապարդյուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ