Առողջապահության ոլորտի նախագծով՝ անառողջ մթնոլորտ․ Փաշինյանին «տղա են կանչում»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենեւին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի:
Իսկ, ահա, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակառակ տեսակետն ունի ու զիջումների դարձյալ չի գնում: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, «Իմ քայլ»-ից շատերին ապսպրել են, թե նախագծի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, որը վերջերս դեղագործների հետ հանդիպմանը խոստացել է, որ այսպիսի օրենք կլինի: Այնինչ Նիկոլ Փաշինյանի խոստումը դեղերի շուկայի՝ օրենքով կարգավորմանն է վերաբերել, իսկ նախարար Թորոսյանը պարզապես իր համար նախընտրելի դրույթ է նախագիծ խցկել:
Գլխադասային հանձնաժողովը կառավարության՝ հրատապ ռեժիմով քննարկման ուղարկած այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: «Իմ քայլ»-ում էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսօրվա քվեարկության խայտաբղետ պատկեր կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ նախագծին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախարարությանը վերապահված հանրային իրազեկում, ըստ էության, հենց գովազդ ներառող այդ դրույթի պատճառով:
«Անհասկանալի է նպատակը, որովհետեւ պետական նպատակային ծրագրերում դեղատոմսով տրամադրվող դեղերը հանրային իրազեկման կարիք չունեն, որովհետեւ այդ դեղերն արդեն պետությունը գնել է, ու այդ դեղերը, դեղատոմսով դուրս գրվելով, տրվում են բնակչությանը»,- ասել է Զեյնալյանը` շեշտելով, որ անառողջ մրցակցային դաշտ կստեղծվի, դեղորայքը, որ պետությունն է գնում, այլ ներկրող էլ է այն ներկրում, եւ արդյունքում այդ գովազդը կխթանի ներկրողի բիզնեսը: Որ ներկրողների շահերին է ծառայեցնում նախարար Թորոսյանը այս օրինագիծը` դեռ պարզ չէ:
Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովից Լուսինե Բադալյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նախագիծն ինքը շատ կարեւոր նախագիծ է, բայց քանի որ հենց նախագծի մեջ է հենց այս կետը զետեղված… Հասկանո՞ւմ եք, մտցված է նախագծում, որ անցնի դա. սա է խնդիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ