ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. Վերջինս մեկնել է ՀՀ-ից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ուրբաթ օրը ՊԵԿ՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարար, Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր Ֆեդերիկո Պոլիդորին, ով «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր հոլդինգի» փոխնախագահն է:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանում բացվեց այս ընկերության եւ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» համատեղ բիզնես-պրոյեկտը՝ կերամիկայի գործարանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ծառուկյանի իտալացի գործընկերը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, շեշտեցին՝ հարցաքննությունը չի վերաբերել կերամիկայի գործարանին:
Նույնը կրկնեց Պոլիդորիի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել, թե որ գործով է իր վստահորդը հարցաքննվել: Ասաց, որ համաձայնություն չունի նրանից մանրամասներ հայտնելու, իսկ Պոլիդորին հարցաքննությունից հետո մեկնել է Հայաստանից:
Հիշեցնենք, որ դեռեւս 2014-ին իտալացի այս գործարարին ընդունել էր նաեւ այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկվում էր Հայաստանում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու նախագիծը։ Հիշեցնենք նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է գործարանի բացման, ապա տանտիրոջ հանդեպ քրեական գործ է հարուցվում։
Այդպես եղավ նաեւ «Սպայկայի» դեպքում՝ պանրի գործարանի բացումից օրեր անց տնօրենը կալանավորվեց, ապա մեծ գումար վճարելով՝ ազատ արձակվեց, եւ սկսվեց «Սպայկայի» սնանկացումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ