Մեգան Մարքլը դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ
.Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դեռևս բրիտանական քաղաքացիություն չի ստացել, գրում է Daily Mail-ը։
Ամերիկյան նախկին դերասանուհին արդեն մեկուկես տարի է՝ ամուսնացած է բրիտանացի արքայազնի հետ։ Ամուսնական զույգը մեծացնում է որդուն՝ Արչի Հարիսոնին, որի 6 ամիսն արդեն լրացել է, սակայն Մարքլը դեռևս Միացյալ Թագավորության քաղաքացիություն չի ստացել։
Նշվում է, որ դքսուհին համապատասխան փաստաթղթերը հանձնել է դեռևս 2017 թվականին՝ նշանադրությունից հետո։
Չնայած դքսուհու արտոնյալ դիրքին՝ նրա փաստաթղթերը համապատասխան մարմինն ուսումնասիրում է ըստ ընդունված կարգի՝ այլոց փաստաթղթերի հետ հավասար պայմաններում։
Ըստ օրենքի՝ քաղաքացիության համար կարելի է դիմել Մեծ Բրիտանիայի քաղաքացու հետ ամուսնությունից 3 տարի անց միայն։
Այս պահին Մարքլն ԱՄՆ քաղաքացիություն ունի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը