Արայի՛կ, հեռացի՛ր
«Հրապարակ»-ը գրում է․
«Ես հետ եմ վերցնում նախկին խոսքերս, երբ գրում էի, որ Արայիկ Հարությունյանին չի կարելի քավության նոխազ դարձնել եւ նրա վրա չի կարելի բարդել կրթական ոլորտում կատարվող փոփոխություններից եւ տարբեր կասկածելի նախագծերից բխող հանրային ողջ դժգոհությունը։ Երեկ, հետեւելով նրա եւ տարբեր բուհերի դասախոսների հանդիպմանը, հասկացա, որ նրան օր առաջ հարկավոր է ազատել այդ պաշտոնից, քանզի կրթության, գիտության եւ հատկապես մշակույթի նախարար չի կարող լինել մի մարդ, ով զրույցի եւ մարդկանց հետ շփումի տարրական մշակույթին չի տիրապետում, ով տարրական հարգանք չունի սերունդներ կրթած գիտնականների ու հանրային հարգանք վայելող տարեց մարդկանց նկատմամբ։ Նախարարի պաշտոնը չի կարող զբաղեցնել մի մարդ, ով ունակ չէ երկխոսության, զրույցից հետեւություններ անելու, սխալ որոշումներից հետ կանգնելու, հանրային պահանջին ունկնդրելու։
Նման բարձր պաշտոն չի կարող զբաղեցնել մեկը, ով պրոֆեսիոնալ խոսակցությունը եւ մասնագետների դժգոհությունը վերագրում է բացառապես նեղ անձնական շահերին եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խոսում է շանտաժի լեզվով, արհամարհանքով, հեգնանքով, հանդիմանություններով։ Չի կարելի չորս հսկա ոլորտի ղեկավարումը հանձնել մի մարդու, ով բուհական օրենքի ու դասավանդման որակի մասին խոսելիս սահուն անցնում է դեմագոգության, հիշեցնում, թե ով երբ ինչ է ասել, ինչի դեմ է պայքարել եւ ինչի դեմ չի պայքարել։ Հասկանալի է, որ երիտասարդ իշխանությունների ամենակարեւոր հնարքը մանիպուլյացիան է, եւ ցանկացած թեմայով նրանք կարող են հմտորեն նման հնարքներ կիրառել։ Բայց, ի վերջո, ո՞վ կարող է բացատրել, թե ինչու են հանրակրթական, բուհական բարեփոխումները հանգեցվել «Հայոց լեզու» եւ «Պատմություն» առարկաների՝ դասացուցակից հեռացվելուն»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ