Թուրքական լոլիկ, վարունգ, կարտոֆիլ՝ հայկական շուկայում
«Ժողովուրդը» գրում է․ «Գյուղատնտեսությունը շարունակում է մեր երկրում անկում ապրել, մյուս կողմից էլ ավելանում է մեծ քանակի գյուղմթերքի՝ լոլիկի, վարունգի ու կարտոֆիլի ներկրումը Հայաստան, առավելապես` Թուրքիայից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա:
Լոլիկը ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից` 46.1 տոննա եւ հիմանական քանակը` 2756 տոննան՝ Թուրքիայից: Լոլիկն ու կարտոֆիլը ըստ մասնագետների, քիչ են մշակում, որովհետեւ գյուղացիները իրացման խնդիր ունեն: 150 տոննա կարտոֆիլ, ի դեպ, ներկրվել է նույնիսկ Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ազատ ու ինքնիշխան պետություն: 2018-ի վեց ամիսներին ՀՀ ներկրվել է 1941 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 4041 տոննա, որից Բելառուսից` 471 տոննա, Իրանից` 343 տոննա, Նիդերլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ