Այսուհետ ոստիկանները կստուգեն վարորդների սթափությունը
Հայաստանում ոստիկաններին վերջնականապես թույլ են տվել ստուգել վարորդների սթափությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 2-ի նիստում:
2009 թվականի որոշման համաձայն՝ վարորդների սթափության աստիճանը կարող էին ստուգել միայն բուժհաստատությունները: Սակայն 2015 թվականի դեկտեմբերին «Ճանապարհային անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ այդպիսի իրավունք է վերապահվել նաեւ ճանապարհապարեկային ծառայությանը: Այսօրվա որոշմամբ վերջնականապես ամրագրվեց վարորդների սթափությունը ստուգելու ոստիկանների իրավունքը, հաստատվել է ստուգման կարգը:

















































