Գյումրիում մեքենան մաքսազերծելը այլ ծախսեր է առաջացնում
«Ժողովուրդ»-ը գրում է․
«Ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի: Մինչեւ նոյեմբերի վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող մեքենաների մաքսային ձեւակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատանը: Այս մասին հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Պարզվում է, որ նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիի նորակառույց արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում:
Սակայն ՊԵԿ-ի այս հայտարարությունն է՛լ ավելի է զայրացրել ավտոներկրողներին: Նրանցից Զորիկ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովվեց` նշելով. «Այդ հերթերը 2 կիլոմետրից կվերածվեն 4.5 կիլոմետրի: Մենք համաձայն ենք Գյումրիի տարբերակին, բայց մի պայմանով` մեքենաները չտանենք հասցնենք Գյումրի:
Դա լրացուցիչ ծախս է մեզ համար: Մենք խնդրում ենք, որպեսզի մեքենայի նույնականացման համարը ներկայացնենք մաքսատուն: Թե չէ ջարդված մեքենաներն էվակուատորների վրա դնել ու հասցնել Գյումրի ոչ միայն աբսուրդ է, այլեւ ծախսատար: Միայն 80 հազար դրամ ծախսում ենք դրանով մեքենան Գյումրի տանել-բերելու վրա: Էլ չենք խոսում այն մասին, որ էվակուատորի վարորդն է հրաժարվում հերթերի պատճառով մեկ-երկու օր Գյումրիում մնալ: Մնում է` աղոթենք, որ ձյուն չգա, թե չէ այդ խնդիրներին կգումարվի նաեւ սառած ճանապարհները»:
Տեղեկացնենք, որ Գյումրու ավտոմաքսատունը ծառայություններ է մատուցելու մեկ պատուհանի սկզբունքով: Իրականացվելու են ոչ միայն մաքսային ձեւակերպումներ, այլեւ տրանսպորտային միջոցների հաշվառում եւ պետհամարանիշի ստացում: Ըստ ՊԵԿ-ի` օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ