«Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ 17- հոգանոց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «տունն էլ հաճախ կռիվ է ընկնում»: Խմբակցության նիստերը ժամանակ առ ժամանակ թեժանում են, քանի որ ընդդիմադիր այս թեւում մի հատվածը մեղադրում է մյուսին, թե շատ են պաշտպանում իշխանությանը` քննադատական խոսքով չպահելով ընդդիմադիր կեցվածքը: Այդ կարծիքին են Մանե Թանդիլյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Գեւորգ Գորգիսյանը, Սարիկ Մինասյանը, Ռուբիկ Ստեփանյանը, նաեւ Անի Սամսոնյանը:
Այս ֆրակցիայից հատուկենտ պատգամավորներ են ելույթներ ունենում ԱԺ ամբիոնից, դիրքորոշում արտահայտում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` խմբակցությունում մշտական վեճի թեման գործուղումներն են, դժգոհում են, թե միշտ նույն պատգամավորներն են մեկնում, եւ այդ արտոնությունն առավելապես Անի Սամսոնյանն ունի:
Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը խմբակցությունում տարակարծությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նման բան չի կարող լինել. գիտեք ոնց, մենք բոլորս կարծիքներ ունենք, իրար կարանք ներկայացնենք, բայց, որպես էդպիսին, չկա: Բայց որ ասենք` մենք վատ ընդդիմադիր ենք, չենք կարա նման բան հայտարարենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ