Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում է
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ավարտվեց «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանը ներկայացրեց Արծվիկը: Պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում Արծվիկն արդեն եզրափակիչ փուլում է եւ պայքարը կշարունակի մայիսի 13-ին: Եզրափակիչ փուլ անցան նաեւ Մոլդովայի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Ադրբեջանի եւ Բելգիայի ներկայացուցիչները:
«Անսահման երախտիքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կյանքիս այս կարեւորագույն փուլում կողքիս են եւ սատարում են ինձ: Այժմ լիարժեք եմ հասկանում մի ամբողջ հայրենիք ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը, իսկ, որ ամենակարեւորն է, այսօր գիտեմ` իրական թռիչքի համար թեւեր հարկավոր չեն»,- նշում է Արծվիկը:
Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին` ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում