ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. Փաշինյանը խիստ հրահանգ է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այս որոշումը կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելու պատճառներից մեկը սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին հետեւելն է:
Երբ նախորդ կիրակի վարչապետը եղել է Գորիսում, Վայքում եւ Եղեգնաձորում, խնդիրներ են արձանագրել: Որոշում է կայացվել ստուգումներ անցկացնել, որ հասկանան, թե ինչ է կատարվում:
Ընդ որում, վարչապետի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ տարածքային կառավարման եւ ենթակաոուցվածքների նախարարին հրահանգ է եղել նույնպիսի չնախատեսված այցերով լինել մարզերում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ