«Այն, ինչ Լավրովը «պարտք» է Ադրբեջանին երևանյան այցից հետո, կվերադարձնի Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով
«168 ժամ» թերթը գրում է.
««Փաշինյանի հետ Լավրովի համաձայնության համար, կարծում եմ՝ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն:
Խոսելով գնահատականներից, թե ՌԴ ԱԳ նախարարի այցն անցավ դրական մթնոլորտում, Դուբնովն ասաց, որ Սերգեյ Լավրովը հյուրի կարգավիճակում էր, նա պետք է սիրալիր լիներ և նա սիրալիր էր այնքանով, որքանով իր դիտարկումները չէին հակասում իր նախկին հայտարարություններին:
Դուբնովի գնահատմամբ՝ այն ամենը, ինչ Լավրովն ասաց Երևանում, կարելի է համարել դիվանագիտական էթիկետի շրջանակում: «Այն, ինչ «տանտերերին» պետք է դուր գար, դա ԼՂ հակամարտության ընդունելի լուծում էր Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ հայտարարության շուրջ, կարծում եմ, արդեն իսկ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին: Առավել ևս կարծում եմ, որ տեսանելի ապագայում կլինի այց Բաքու, որը կանցնի նույնպիսի սիրալիր մթնոլորտում, ինչպիսին երևանյան այցը: Այն, ինչ «պարտք» է ռուսական կողմն ադրբեջանցի քաղաքական գործիչներին, կվերադարձվի առաջիկա այցի ընթացքում Բաքու: Այնպես որ, ավելին այս ամենում չպետք է տեսնել, քան կա»,- ասաց Վադիմ Դուբնովը:
Գնահատելով հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված վերջին նորությունները՝ 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկումը, բիոլոգիական անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հուշագրի պատրաստումը, Դուբնովն ասաց, որ դրանք միայն ծիսական բնույթի ձեռքբերումներ են երկկողմ հարաբերություններում:
«Ռուսական բազան Գյումրիում, իմ կարծիքով, ռազմական գործոն չէ, դա լիովին ծիսական բնույթ է կրում, լաբորատորիաների առնչությամբ ասեմ, որ ակնհայտ և հասկանալի էր, որ այնտեղ ոչ ոք ոչինչ չի պատրաստվում գտնել, պարզապես դա մի կարևոր միջոցառում է, որը պետք է իրականացվեր՝ հաշվի առնելով Երևանի նվիրվածությունը Ռուսաստանին, և դա ուշագրավ է համեմատության մեջ, այսինքն՝ երբ համեմատում ենք Երևանի և այն մայրաքաղաքների մոտեցումն այդ հարցում, որոնք ևս ունեն նման լաբորատորիաներ, և որոնց հետ Ռուսաստանը նման հուշագիր չունի»,- ասաց Դուբնովը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ