Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո խորհրդի նրա գործընկերները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չեն համաձայնել իշխող թիմում առկա այն տեսակետի հետ, թե Մանուկյանը չէր պահպանում քաղաքական չեզոքությունը: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես նաեւ նախորդ ՀԽ-ում եմ եղել, եւ մենք անընդհատ հանդիպել ենք ե՛ւ նախարարների հետ, ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի հետ»:
Վ. Մանուկյանն, ի դեպ, ավելի վաղ հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից փորձել է պարզել` վարչապետն ասել է արդյոք նրան այդ մասին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետի եւ Վ. Մանուկյանի միջեւ հանդիպում, զրույց չի եղել»: Այսինքն՝ չի ասել: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Մանուկյանի փեսան Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից վերջերս ազատվելու դիմում գրած Սահրատ Պետրոսյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ