«Սանիթեքը» սկսել է հավաքել իր աղբամանները. Դրանք հանձնելու է բանկին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երեւանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաեւ աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»:
Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե գրավադրված գույքին տեր չեք կանգնել։ Դեռ այն ժամանակ, երբ «Սանիթեքը» գործում էր, աղբամանները հաճախ այրում եւ վնասում էին, հիմա, երբ Երեւանի աղբահանությամբ զբաղվող ընկերությունն իր աղբամաններն է տեղադրել եւ «Սանիթեքի» աղբամանները շրջել է, դրանք մնացել են անտեր ու չեն օգտագործվում։
Ընկերությունը ծանուցել է բանկի ներկայացուցիչներին, որ գան եւ մասնակցեն աղբամանների հավաքել-հանձնելու գործընթացին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ