Դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ․ Փաստինֆո
Փաստինֆո-ն գրում է․
«Թիվ N զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարը մեղադրվում է զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք ու բենզին հափշտակելու մեջ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ հրամանատարը, պատասխանատու լինելով նյութական միջոցների պահպանման համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,անձեռնմխելի պաշարից,յուրացնելու եղանակով հափշտակել է 19950 լիտր դիզվառելիք եւ 100 լիտր բենզինի,իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին,որը հետագայում իրացրել է,իսկ ստացված գումարը տնօրինել:
Բացի այդ,տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի պահպանության տակ գտնվող 19Ժ6 ռադիոլոկացիոն կայանից մեծ քանակությամբ խրամաբջիջների հափշտակության դեպքի մասին,չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ չի կատարել իր պարտականությունները եւ այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել,ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:
Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նկատենք, որ հրամանատարը նախկինում արդեն դատված եղել է»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ