Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան վարչապետի մասնավոր այցն էր.
«Հրապարակ»-ը գրում է․
«Երեկ «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ «վարչապետն Արցախ է մեկնել ոչ թե ուղղաթիռով, այլ` ավտոմեքենայով»:Հարցին՝ իսկ վարչապետի ընտանիքն ինչպե՞ս է մեկնել ու հետ վերադարձել, խոսնակը պատասխանել է. «Այցը մասնավոր էր, և պետք է հարգել մարդու մասնավոր կյանքը»:Հաթերքի հետ կապված դիպվածը նույնպես ակտիվ քննարկվում էր սոցցանցերում։ Ըստ այդմ` գրում էին, որ վարչապետը «սխալ ուղղությամբ էր գնում», Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան պարոն վարչապետի մասնավոր այցն էր։ Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետը որևէ բան սխալ չի ասել, ինչպես գրել է, այդպես էլ եղել է. հաստատում եմ դա»:
Հաթերքո՞ւմ է եղել։ «Որտեղ որ գրված է, այնտեղ էլ եղել է»:
Հիշեցնենք, որ Փաշինյանը մեկնել էր Արցախ` մասնակցելու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ