Աշխարհից մի դար հետ ենք մնացել
«Հրապարակ»-ը գրում է․
«Կայացած երկրներում վաղուց հասկացել են, որ լավ ապրելու, լավ երկիր ու հասարակություն ունենալու գաղտնիքն առաջադեմ կրթական համակարգ ունենալու մեջ է։ Եթե դու դպրոցում կուռ արժեքային համակարգ չես սերմանում, գիտելիքների անհրաժեշտ բազա և նոր գիտելիքներ քաղելու ունակություններ չես ուսանում մատաղ սերնդին, պետք է պատրաստ լինես, որ ծույլ, կիսագրագետ, անհավասարակշիռ ու հոգեպես անկայուն հասարակություն ես ունենալու։
Նոր սերունդն էլ վաղը ստանձնելու է երկրի ղեկն ու պետությունը տանելու է դեպի անդունդ, իսկ անհատական մակարդակում չի կարողանալու լուծել իր տարրական խնդիրները, ինքնիրացման պրոբլեմներ է ունենալու, կյանքի առաջին իսկ հարվածներից կոտրվելու է կամ իր շրջապատի համար բեռ է դառնալու և մինչև խոր ծերություն չի կարողանալու պատասխանատվություն ստանձնել, ինչպես ամենուր ականատես ենք լինում մենք։
Դա է պատճառը, որ կրթական համակարգի, դպրոցական ու բուհական ծրագրերի վրա խելոք ազգերը միլիարդներ են ծախսում։ Մանրակրկիտ մտածում են դրանց բովանդակության վրա, ուսումնասիրում այս ոլորտում կայացած երկրների փորձը, մասնագետներ են ուղարկում աշխարհի խոշոր կրթական կենտրոններում վերապատրաստվելու և այլն։ Մեր դպրոցական ու բուհական ծրագրերը քիչ են տարբերվում սովետական ժամանակների ծրագրերից։ Մեթոդներն ու դասագրքերն առաջադեմ չեն։Եվ հիմա փոխանակ խոսակցությունը լիներ բովանդակային՝ ծրագրերի, դասագրքերի, դասապրոցեսի ու մեթոդի շուրջ, մենք նեղ ու հետամնաց ճանապարհ ենք ընտրել՝ ով է լինելու այս կամ այն բուհի ռեկտորը, հայոց լեզու և պատմություն դասավանդե՞լ, թե ոչ, դեկանների պաշտոնները լինեն նշանակովի՞, թե ընտրովի։ Այս դիսկուրսն աշխարհը վարել է թերևս 100 տարի առաջ։ Մենք այստեղ էլ աշխարհից մի դար հետ ենք»


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ