Հրաժարում հրաժարականից․ ինչ են հորդորել Հայկ Հովհաննիսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Մինչ իշխող թիմում ԲԴԽ 2 անդամի փնտրտուքի մեջ էին, երեկ ԲԴԽ-ում նոր զարգացումներ եղան. խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը օրվա սկզբում հրաժարականի դիմում ներկայացրեց: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` երբ դեռեւս Գագիկ Հարությունյանն էր ԲԴԽ-ն ղեկավարում, ե՛ւ դատավորները, ե՛ւ ԲԴԽ անդամները լուրջ տարաձայնություններ են ունեցել Հովհաննիսյանի հետ:
Գ. Հարությունյանին հորդորել են Հովհաննիսյանին չբերել ԲԴԽ, բայց նա չի լսել: Բայց ԲԴԽ-ից հեռանալուց հետո արդեն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նույնիսկ Հովհաննիսյանի հեռախոսազանգերին չի պատասխանել:
Իսկ ո՞րն էր հրաժարականի պատճառը. թերեւս այն, որ նաեւ դատավորներն են դժգոհել, թե ժամանակին Հովհաննիսյանը հայտարարում էր, որ կոռուպցիոն հակումներ ունեցող դատավորներին բացահայտելու համար պետք է կաշառքի պրովոկացիա կիրառել: Բայց օրվա ավարտին արդեն թերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ գործընկերները հորդորել են Հովհաննիսյանին հրաժարվել դիմումից, որովհետեւ արմատական հակադրություններ չունեն միմյանց հետ:
Հովհաննիսյանն էլ հրաժարվել է ու շարունակում է պաշտոնավարել: Թերթի աղբյուրները փոխանցում են, սակայն, որ չի բացառվում` իրավապահներն, այնուամենայնիվ, հետաքրքրվեն Հովհաննիսյանի գործունեությամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ