Արցախը՝ ընտրությունների շեմին. Հիմնական ֆավորիտները Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանն են
«Իրատես» թերթը գրում է.
«2020 թ. գարնանն Արցախում անցկացվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, քաղաքական ուժերի ակտիվ մասնակցության առումով, աննախադեպ են: Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին պաշտոնապես հայտարարել է Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ օրերս կայացած համագումարի ժամանակ:
«Հայաստանյան քաղաքական վերադասավորումներից հետո արցախցիները խանդավառվել են ու որոշել փորձել ուժերը: Բավական շատ են նոր ուժերը, որ ինքնավստահությամբ հայտարարում են, թե հաջողություն են գրանցելու: Չեմ բացառում, որ կարող են նախընտրական դաշինքներ ձեւավորվել, այլապես, եթե բոլորը նվազագույն 5 տոկոսի շեմը հաղթահարեն ու անցնեն խորհրդարան, դա 110 տոկոս է կազմում: Հիմնական ֆավորիտները, ըստ երեւույթին, Հարությունյանն ու արտաքին գործերի նախկին նախարար Մայիլյանը կլինեն: Թեեւ առայժմ չի բարձրաձայնվում, բայց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես կարող է առաջադրվել նախագահի թեկնածու: Բայց նրա հավակնությունը, ըստ երեւույթին, խորհրդարանի ղեկավար պաշտոնը ստանձնելն է»,- ասաց «Իրատեսի» արցախյան աղբյուրը:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին եւ Վիտալի Բալասանյանին, ըստ մեր զրուցակցի, Բալասանյանը դժվար թե լուրջ մրցակից լինի Մայիլյանի կամ Հարությունյանի համար, իսկ Բաբայանը, չկարողանալով նախագահի թեկնածու առաջադրվել, որոշել է ակտիվորեն պայքարել խորհրդարանական ընտրություններում լրջագույն քվե ստանալու եւ գուցե մեծամասնություն կազմելու համար:
«Դեռեւս հստակ չէ, թե Հայաստանի իշխանություններն արցախյան ինչ ուժերի են սատարելու: Արայիկ Հարությունյանի թիմն ու անձամբ Հարությունյանն ուղիղ տեքստով ասում են՝ համակրում են Փաշինյանին ու ողջունում նրա կառավարության որդեգրած քաղաքականությունը: Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, սակայն, լավ հարաբերություններ ունեն Արցախի նախկին նախարար Մասիս Մայիլյանի հետ: Չի բացառվում, որ ՀՀ էլիտան որեւէ թեւի չաջակցի ու չխառնվի ոչ մի բանի»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ