Հերթական հայցը` վարչապետի աշխատակազմի դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետի աշխատակազմի դեմ դատական հայցերը չեն դադարում: Նոյեմբերի 7-ին դատարան է դիմել Գրետա Մելքոնյանը` պահաջելով, որ դատարանը պարտադրի վարչապետի աշխատակազմին վերականգնել իրեն նախկին աշխատանքում եւ ՀՀ վարչապետի աշխատակազմից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար` հայցվորի միջին աշխատավարձի չափով:
Հոկտեմբերի 11-ին էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը եւ հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետեւանք իրեն զբաղեցրած պաշտոնում վերականգնել եւ, դեռ ավելին, հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել: Նկաատենք, որ սա միակ հայցը չէ` ընդդեմ վարչապետի աշխատակազմի:
Ավելին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսվել: Հոկտեմբերի 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը եւ դարձյալ պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվա-կանի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն եւ, որպես անվավերության հետեւանք, զբաղեցրած պաշտոնին վերականգնեն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն էլ բռնագանձեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ