Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ է սկսվում. Լավրովը պատահական չի խոսել
«Փաստ» թերթը գրում է.
«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովն անդրադարձել է Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ասել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։
Ի դեպ, իր խոսքում Լավրովը խոսել է նաեւ մի շատ կարեւոր ու ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող թեմայի շուրջ. խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին է։ Նա նշել է. «Մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը, 2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը»:
«Փաստ» թերթի աղբյուրները պնդում են, որ թեման պատահական չի բարձրաձայնվել. ըստ տեղեկությունների, Լավրովի այցից հետո տարբեր փորձագիտական շրջանակների կողմից շրջանառության մեջ են դրվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հետ կապված մոտեցումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ