ԵՊՀ-ն ալեկոծված է. Ռեկտորի ԺՊ-ն կանչել է դեկաններին՝ «մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՊՀ-ն ալեկոծված է։ Երեկ առավոտ վաղ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել․ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որեւէ մեկը չպետք է մասնակցի»։
Անգամ անկեղծացել․ «Ես պակա՞ս ազգային տղա եմ, դե՞մ եմ ավանդական արժեքներին, այո, պետք է պայքարել, բայց մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ։ Որ ես համալսարանի դուռը փակում էի էն ժամանակ, չգիտեի՞ ում առջեւ եմ փակում»:
Հիմա ռեկտորի ԺՊ-ն ո՞ւմ դեմ է պայքարում, թե՞ փորձում է ամեն ինչ անել, որ դառնա ռեկտոր, որովհետեւ այս պայքարի արդյունքում անհնար կդառնա «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր դառնալը։ «Երկուսը` մեկում, բայց, միեւնույն է` ԵՊՀ ուսանողներն են բողոքավորների գերակշիռ մասը, դասապրոցեսը տապալված է»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ