Գիտնականները մշակել են օդից օղի ստանալու տեխնոլոգիա
Առաջընթացը տեղում չի դոփում. գիտնականները սովորել են օղի ստանալ առանց ցորենի եւ խմորիչի, այլ պարզապես ջրից ու օդից։ Սթարթապի հեղինակը Air Co ընկերության տեխնիկական տնօրեն Սթաֆորդ Շիհանն է, տեղեկացնում է Life-ը։
Տեխնոլոգիան այն է, որ ածխածինը էլեկտրականության օգնությամբ վերածում են էթանոլի։ Հետո դրանից ստանում են ալկոհոլային ըմպելիք։
«Գործընթացն օգտագործում է նույն սկզբունքները, ինչ եւ ֆոտոսինթեզը բույսերում, բայց դա ավելի արդյունավետ է անում»,- Շիհանին մեջբերում է «Պոպուլյար մեխանիկա» ամսագիրը։
Այդպիսի արտադրությանը պետք չեն հսկայական ցանքատարածություններ, պետք չեն թորման եւ ֆերմենտացիայի բարդ տեխնոլոգիաներ, ավելին, այդ տեխնոլոգիան ածխածնաստեղծամերժ է, այսինքն՝ այն կլանում է ածխածինը շրջակա միջավայրից՝ դրանով իսկ մաքրելով օդը։
«Օդից օղի ստացող» մեքենան տեղադրվում է սովորական ննջարանում եւ կատարում նույն գործառույթը, ինչ եւ ավանդական թորման համակարգը, բայց առանց վնասակար ազդեցության շրջակա միջավայրի վրա։ Միեւնույն ժամանակ, այն նաեւ աշխատում է արեւային էներգիայով։
Այժմ Air Co-ի օղին հասանելի է միայն Նյու Յորքի մի քանի խանութներում։ Բայց ըբկերությունն արդեն հավակնոտ ծրագրեր ունի շուկան էկոլոգիապես մաքուր ալկոհոլով ողողելու առումով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը