Ցին դինաստիայի ժամանակաշրջանի չինական սկահակը, որ գնվել էր մեկ ֆունտ սթեռլինգով, վերավաճառել են մոտ կես միլիոնով
Ցին դինաստիայի ժամանակաշրջանի չինական սկահակը, որ բարեգործական խանությում գնվել էր ընդամենը մեկ ֆունտ սթեռլինգով, վերավաճառել են 484 000 ֆունտ սթեռլինգով այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այն 18-րդ դարում պատրաստվել է Ցին դինաստիայի կայսրերից մեկի համար, գրում է Daily Mail-ը։
Դեղին ճենաապայա սկահակը հայտնվել էր Հատֆորդշիրի խանութում, որտեղից այն գնել էին մեկ ֆունտով, իսկ այնուհետեւ գրոշներով վաճառքի էին հանել eBay-ում։
Անսպասելիորեն սկահակը վերածվել է վեճի առարկայի, եւ վերջապես այն գնել է մի չինացի, որը վճարել է 380 000 ֆունտ եւ լրացուցիչ գումարներ։
Նշվում է, որ աճուրդում, որտեղ վաճառվել է պատմական իրը, մեկնարկային գինը եղել է 80 000 ֆունտ սթեռլինգ։
Առաջին գնորդը չի էլ կասկածել դրա արժեքի մասին, քանի դեռ նրբագեղ դեղին սկահակի համար չեն սկսել մեծ գումարներ առաջարկել։
Նա դիմել է Էսեքսում Sworders Fine Art Auctioneers աճուրդային տան մասնագետներին, որոնք հայտնել են, որ սկահակը պատկանում է Ցին դինաստիայի ժամանակաշրջանին եւ պատրաստվել է Խունլի կայսեր համար, որը կառավարել է 1735-96թթ։
Սկահակի վրա նշան կա, որը վկայում է այն մասին, որ իրը հատուկ կայսերական պալատի համար է պատրաստվել եւ չի կարող արտահանվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ