Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Գենետիկները հավաստիացնում են. բոլոր ճանապարհները տանում են Հռոմ

Հռոմում դեռ կայսրության ժամանակներից զգալի թվով ներգաղթյալներ են ապրել Արեւելյան Միջերկրածովից, Լեւանտի եւ Մերձավոր Արեւելքի տարածքից, տեղեկացնում է N+1-ը՝ հղում կատարելով Science-ին։

Անտիկ ժամանակաշրջանում նրանց փոխարինել են Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայից եկածները։ Իսկ ավելի վաղ այն տարածքներում, որտեղ ավելի ուշ հիմնվել է քաղաք, առնվազն երկու անգամ հայտնվել են միգրանտներ։ 8-9 հազար տարի առաջ Անատոլիայի նեոլիթյան ֆերմերները գրեթե լիովին դուրս մղեցին (կամ ասիմիլացրին) տեղի որսորդներին, իսկ 3-5 հազար տարի առաջ նրանց փոխարինեցին արեւելաեվրոպական տափաստանաբնակներին եւ Մերձավոր Արեւելքի բնակիչներին ազգակից մարդիկ։

Հռոմ քաղաքի պատմությունը լավ է ուսումնասիրված, բայց քաղաքի բնակիչների գենետիկ հետազոտություն քիչ է կատարվել։ Ուստի անթրոպոլոգ Ալֆրեդո Կոպան (Alfredo Coppa) Հռոմի «Սապիենցա» համալսարանից եւ նրա գործընկերներն Իտալիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից եւ Իռլանդիայից վերլուծել են տարբեր ժամանակներում ապրած 127 քաղաքաբնակների գենոմները եւ ավելի ուշ կառուցված քաղաքի բնակիչներինը։ Նրանց մնացորդները գիտնականները գտել են Հռոմի 29 վայրերում եւ նրա մերձակայքում։ Նրանցից հնագույնները թվագրված են 9-12 հազար տարի առաջ, ամենաուշը՝ 19-րդ դարում։ 33 մարդու մնացորդներ թվագրվել են ռադիոածխածնային մեթոդով, մյուս 94-ի տարիքը գնահատել են թաղված իրերի տարիքով։

Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ տարածքի հնագույն բնակիչները, որտեղ հետագայում կառուցվել է Հռոմը, գենետիկորեն նման են մյուս որսորդներին, որոնք ապրել են 9-12 հազար տարի առաջ Արեւմտյան Եվրոպայում։ Առաջին մեծ միգրացիան Հռոմի տարածքում վերջին 12 հազար տարվա ընթացքում տեղի է ունեցել մոտ 8-9 հազար տարի առաջ եւ համընկել է շրջանում գյուղատնտեսության առաջացման հետ։ Նեոլիթյան ֆերմերները կենտրոնական Անատոլիայից կամ ժամանակակից Հունաստանի հյուսիսից գրեթե լիովին դուրս են մղել տեղի որսորդներին։ Վերաբնակների հաջորդ ալիքը հայտնվել է 2,9-4,9 հազար տարի առաջ։ Նրանք ունեցել են արեւելաեվրոպական քոչվորների եւ Մերձավոր Արեւելքի բնակիչների խառը գենետիկ «ժառանգություն»։ Ավելի ուշ, որոշ մարդկանց մոտ, որոնք ապրել են Հռոմում կամ դրա տեղում 900-200 թվականների արանքում մեր թվականությունից առաջ, ի հայտ են գալիս նույն գենետիկ մարկերները, ինչ եւ Միջերկրածովի ժամանակակից բնակիչներինը։ Բայց նրանցից ոմանք եղել են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչների սերունդներ (ժամանակակից Մարոկոյի տարածքից)։

Մեր թվականության 2 թվականի եւ 300 թվականի միջեւ Հռոմում ի հայտ են գալիս բազմաթիվ վերաբնակներ կայսրության այլ հատվածներից։ Միայն երկու մարդու մոտ 48-ից, որոնք ապրել են Հռոմում կայսերական ժամանակաշրջանում ու որոնց մնացորդները վերլուծվել են հոդվածի հեղինակների կողմից, պահպանվել է տափաստանային գենետիկ «ժառանգություն»։ 31 մարդ 48-ից գենետիկորեն նման է եղել Կենտրոնական եւ Արեւելյան Միջերկրածովի՝ Հունաստանի, Կիպրոսի, Մալթայի, Ապենինների հարավային եւ կենտրոնական մասի բնակիչներին։ Եվս 13 մարդու մոտ եղել է լեւանտական գենետիկ ժառանգություն (Լեւանտի տարածքում են գտնվում ժամանակակից Իսրայելը, Սիրիան եւ Լիբանանը)։ Հավանաբար, Արեւելյան Միջերկրածովի հոծ բնակեցված տարածաշրջանների, այդ թվում խոշոր քաղաքների բնակիչները, ինչպիսին են Աթենքը կամ Ալեքսանդրիան, վերաբնակեցվել են կայսրության ավելի ազատ արեւմտյան հատվածում։

Ավելի ուշ, երբ կայսրությունը բաժանվեց Արեւմտյանի եւ Արեւելյանի, քաղաքի բնակիչները սկսեցին կորցնել մերձավորարեւելյան եւ լեւանտական գենետիկ «ժառանգությունը»։ Միջնադարի սկզբին քաղաքի բնակիչները գենետիկորեն սկսեցին նմանվել Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի ժամանակակից բնակիչներին։