Իշխանությունը «թայմ աութ» է վերցրել. Նոր «ռասկլադ» է հարկավոր. ի՞նչ է կատարվում կուլիսներում
«Փաստ» թերթը գրում է. «Մենք նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին՝ տեղեկացնելով, որ իշխանությունները, ի թիվս այլ տարբերակների, ակտիվորեն քննարկում են նաեւ Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ վերացնելու հնարավորությունը։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության կուլիսներում հնարավոր ու անհնար նոր սցենարներ եւս մշակվում են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար։
Մասնավորաբար՝ հարցը կարգավորելու եւ իրենց համար ցանկալի արդյունք ունենալու համար, թերթի տեղեկություններով, օրերս կայացած մի հավաքի ժամանակ որոշում է կայացվել անորոշ ժամանակով «թայմ աութ» վերցնել։
Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրի, իշխանությունները համոզվել են, որ «հարձակողական» տակտիկան այլեւս չի աշխատում, ավելին՝ միջազգային հանրության կոշտ արձագանքին է արժանանում, ուստի նոր «ռասկլադ» է հարկավոր մտածել։
Ըստ թերթի տեղեկությունների, ընթացիկ «բզբզոցներից» զատ, ՍԴ նախագահի դեմ պայքարի հաջորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա դատաիրավական բարեփոխումների փաթեթն ընդունելուց, մասնավորապես ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծն ընդունելուց հետո, եւ այդ ժամանակ իշխանությունները նորից «աշխատանքներ» կտանեն ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու համար։
Կան նաեւ տեսակետներ, որ ներկայիս «թայմ աութը» հարաբերական անդորր է նոր փոթորկից առաջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ