ԿԳՄՍ նախարարի վնասակարությունների ցանկը՝ կետերով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են, մարդիկ գրում են, արտահայտվում են այս թեմայով։ Նախարարի մի քանի քայլ և նախաձեռնություն դիպել է մարդկանց նյարդերին, և նրանք որոշել են, որ հասնելու են նրա պաշտոնաթողությանը, ինչն ակնհայտորեն վարչապետի սրտով չէ։ Նա փորձեց իր «լայվով» պաշտպանել զինակցին, ապա հանրային միջոցառման մասնակցեց՝ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ, հասկացնելով, որ նրան «ժերտվա» չի տալու՝ «հանգիստ նստեք տեղներդ»։
Բայց մարդիկ չեն հանգստանում, նրանք որոշել են «տուն ուղարկել» Արայիկ Հարությունյանին։ Երեկ համացանցում անգամ նրա քայլերի ու «վնասարարությունների» ցանկն էին հրապարակել՝ 9 կետից կազմված․ «1․ Դադարեցրել է «Հայ ասպետ» հաղորդաշարը: 2. Բուհերից հանել է «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները: 3. Դպրոցից հանում է «Հայոց եկեղեցու պատմությունը», հանում է «Ռազմագիտություն» առարկան դպրոցներից: 4. Հետ է կանչել ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը: 5. Քննարկում է լուծարել Գիտությունների ազգային ակադեմիան։ 6. Ֆինանսավորում է տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը: 7. Ֆինանսավորում է Հրապարակի մետրոյի մոտ ինչ-որ անհասկանալի ֆեմինիստա-ԼԳԲՏ-ական գետնաստրիպտիզ ներկայացումը: 8. Սորոսի հիմնադրամի հետ կազմակերպում է երեխաների ճամբարներ։ 9. Փակել է 90-ամյա պատմություն ունեցող մանկապատանեկան պարբերականները՝ «Կանչ», «Աղբյուր» և «Ծիծեռնակ»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ