Ով է թույլ տվել Բաղանիսի գյուղապետին պարբերաբար խուճապ տարածել
Արդեն երկար է ժամանակ է ինչ Բաղանիսի գյուղապետն աչքի է ընկնում նրանով, որ ֆեյսբուքի միջոցով կամ լրագրողների օգնությամբ տարածում է, թե Տավուշի մարզի Բաղանիս գյուղը գնդակոծվում է:
Տարօրինակ է, բայց Տավուշի մարզի գյուղերից այսպիսի պահվածքով աչքի է ընկնում միայն Բաղանիսի գյուղապետը: Մայիսի 7-ը եւս բացառություն չէր, թերթերից մեկը գրեց, թե Բաղանիսից հայտնում են, թե գյուղը 20 րոպեում 7 անգամ գնդակոծվել է, այն էլ խոշոր տրամաչափի գնդացիրներից:
Ի դեպ,նույն օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ կրակոցներ են եղել կարճատեւ, եղել է պատասխան, որից հետո հակառակորդը լռել է: Հիմա հարց՝ ինչ իրավունք ունի քաղաքացիական անձը՝ լրագրող, գյուղապետ նման լուրեր տարածելու: վերջապես մեր երկրում չի գտնվելու մի մարդ, որը Բաղանիսի գյուղապետին հուշի աչքի ընկնել այլ ճանապարհով եւ եղանակներով:
Կրակոցների, միջադեպերի մասին իրավունք ունի եւ պետք է հաղորդագրություն տարածի բացառապես ՀՀ ՊՆ-ն կամ ԼՂՀ համապատասխան մարմինները: Սա կարծում ենք՝ աքսեոմա է:
Top-News.am


















































Տավուշցիներին այսպես են խաբում, իսկ տավուշցիները դեռ մտածում են