Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում. նա հափշտակության գործով է անցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում: 2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը համայնքային գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք էր բացահայտել:
Խնձորեսկի մի բնակիչ դիմել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու խնդրանքով՝ հայտնելով, թե շենքերն, իբր, ինքն է կառուցել, բայց դրանց փաստաթղթերը չի պահպանել:
Նախաքննությունը պարզել է, որ խնձորեսկցու դիմումը բավարարել են առանց համապատասխան փաստաթղթերի: Կադաստրի Սյունիքի մարզային բաժնում նա ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել 4,250,000 դրամ արժողությամբ խանութի եւ բաղնիքի շենքերը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրգործով է անցնում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Հենց նա է խնձորեսկցու դիմումը ստորագրել, եւ հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, եզրակացությունից հետո պարզ կդառնա կարգավիճակը՝ մեղադրյալ է, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ