Վաղարշակ Հարությունյանը հավանաբար պաշտոն կստանա
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության եւ ՀԱՊԿ միջեւ երկրորդ արձանագրության եւ անվտանգության ապահովման պայմանների հաստատումը:
Ըստ այդմ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին եւ նրանց ընտանիքի անդամներին կտրամադրվեն առավելություններ եւ անձեռնմխելիություն՝ նախատեսված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, որն ընդունվել է 1961 թ. ապրիլի 18-ին:
Այս թեման հայկական շրջանակներում բավականին հետաքրքիր արձագանք է ստացել, իսկ ներիշխանական բլոկում, մեր տեղեկություններով, լուրջ քննարկումներ են ընթանում։
Բանն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուց հետո հայկական կողմը նպատակ ունի հունվարից ստանձնել տեղակալներից մեկի պաշտոնը, եւ այս փաստը որոշակի ինտրիգ է մտցրել, թե ով կզբաղեցնի այդ ցանկալի պաշտոնը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ պաշտոնում ՀՀ իշխանությունները տեսնում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը վերջին շրջանում լուրջ ակտիվություն է սկսել ցուցաբերել՝ դառնալով կայքերի ու հեռուստաընկերությունների «աստղ»։
Այս մասին, ըստ մեր տեղեկությունների, «սաղմնային» քննարկում է տեղի ունեցել նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ