Գիրացած Ագիլերան երկրպագուներին զարմացրել է համերգային մերկ զգեստներով
Քրիստինա Ագիլերան իր նոր համերգային ծրագրով մեկնել է համաշխարհային շրջագայության։ Օրերս նա Դուբլինում էր։ Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհու համերգին անշլագ էր։ Արտիստուհին ներկայացել է վառ բեմական կերպարներով։

Երեկոյի ամենաանսովոր զգեստը թափանցիկ ներդիրներով զգեստն էր, որը մերկացրել էր երգչուհու կուրծքը։ Քրիստինան կրում էր թափանցիկ բոդի եւ մինի կիսատաբատ, որոնք զարդարված են փայլուն շլեյֆով: Արտիստուհու վարսերը բարձր պոչ էին հավաքված եւ վառ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացրել են արծաթափայլ բարձրակրունկները։

Երգչուհին համերգի ժամանակ անկաշկանդ է եղել եւ չի ամաչել իր շքեղ բարեմասնությունները ցուցադրել երկրպագուներին։ Համերգի հանդիսատես նշել էր, որ Ագիլերան մնում է հավատարիմ իր «վայրի» ոճին եւ շարունակում է նախապատվությունը տալ սեքսուալ հանդերձանքներին։
«Ինձ դուր է գալիս, որ Քրիստինա ընդհանրապես չի բարդույթավորվում», «Վառ հանդերձանք, ինչպես հարգին է արտիստուհուն», «Նա կարողանում է ընդգծել իր կազմվածքը։ Ինձ թվում է՝ բեմի համար նա շքեղ տեսք ունի», «Վստահ եմ, որ նրա համար վաղուց միեւնույն է, թե ինչ են մտածում շրջապատողները։ Այդ խիզախության համար էլ մենք նրան սիրում ենք», - մեկնաբանել են երկրպագուները ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան