Իրան. մինչեւ նոյեմբերի 9-ը ուրանի հարստացումը Ֆորդոյում կհասնի 4,5 տոկոսի
Նոյեմբերի 9-ի դրությամբ ուրանի հարստացումը Ֆորդոյում կհասնի 4,5 տոկոսի։ Այս մասին ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է Mehr-ը։
Նա տեղեկացրել է, որ այսօր Սպահանի Նաթանզի միջուկային կայանից փոխանցվել է 2800 կիլոգրամանոց ցիլինդր, որը պարունակում է մոտ 2000 կիլոգրամ ուրանի հեքսաֆտորիդ։ Քամալվանդին ավելացրել է, որ միջուկային նյութերի փոխանցումն իրականացվել է ԱԷՄԳ տեսուչների հսկողությամբ։
Նրա խոսքով՝ միջուկային նյութերի փոխանցումը Ֆորդո ուրանի հարստացման վերականգնման առաջին փուլն է, որն սկսվել է այսօր առավոտյան, մյուս փուլերը կավարտվեն հաջորդ ժամերի ընթացքում։ Նա պարզաբանել է, որ որպեսզի ցենտրիֆուգներին մատակարարվող գազը կայունանա, կպահանջվի մի քանի ժամ՝ ավելացնելով, որ շաբաթ օրը Ֆորդոյում ուրանի հարստացումը կհասնի 4,5 տոկոսի։
Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ նոյեմբերի 6-ից Թեհրանը չորրորդ անգամ կհրաժարվի միջուկային գործարքի պարտավորությունների կատարումից եւ կսկսի ուրանի հարստացման ցենտրիֆուգներն օգտագործել Ֆորդոյի օբյեկտում՝ դրանց գազ մատակարարելու միջոցով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը