«Շիլափլավ»՝ «սուպերնախարարություններում». փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ լրիվ հակառակը
«Փաստ» թերթը գրում է
. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններից ու նախարարությունների միավորումից հետո, այսպես կոչված, «սուպերնախարարություններում» իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ ոլորտի պատասխանատուներն ու նախարարությունների աշխատակիցները չեն կարողանում հասկանալ նախարարությունների ճյուղերի բուն ֆունկցիաները՝ ամեն ինչ խառնվել է իրար։
Նախ՝ նախարարները, որոնց ենթակայության տակ են հայտնվել նեղ «սպեցիֆիկա» ունեցող բնագավառներ, ընդհանրապես պատկերացում չունեն այնտեղ առկա խնդիրների եւ դրանց լուծման տարբերակների մասին։
Բացի այդ, համապատասխան ոլորտի պատասխանատու տեղակալներն իրենց հերթին չեն կարողանում լուծել հարցերը եւ նախարարին հանգամանալից բացատրել վիճակը։
Թերթն այս առիթով զրուցել է նաեւ սուպերնախարարություններից մեկի ստաժավոր մի աշխատակցի հետ, որը նշել է, թե տարբեր ոլորտների միաձուլումն իրականում զուտ ձեւական բնույթ է կրում, քանի որ իրականում իրենց նախարարության ներսում դրանք շարունակում են կառավարվել առանձին-առանձին, ինչն իր հերթին հաճախ հանգեցնում է անհարմար վիճակների՝ ոլորտի փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ լրիվ հակառակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ