«Բաց ազնիվ խոսակցություն էր». Մանրամասներ Փաշինյան-հոգեւորականներ հանդիպումից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է «ապահոգեւորականացման մթնոլորտի» մասին՝ որպես միտում․ մենք` աշխարհականներս, չհասկացանք, թե նա ինչ նկատի ուներ՝ հարցրինք հոգեւոր խորհրդի անդամ Բագրատ սրբազանին։
«Նկատի ուներ ընդհանուր արժեքների նկատմամբ հոգեւոր անկումը»: Այդ դեպքում պետք է օգտագործվեր ոչ թե «ապահոգեւորականացում», այլ` «ապահոգեւորացում» եզրույթը։ «Դե հասկանալի է` ինչի մասին է խոսքը. չեմ կարծում նա այլ բան նկատի ուներ»:
Առաջին դեպքում այն անձամբ ձեզ` հոգեւորականներիդ է վերաբերում, երկրորդ դեպքում` ոլորտին։ «Չէ, չէ, հոգեւորականության մասին չէր խոսքը, այսօրվա հոգեւոր ընթացքի մասին էր, ես այդպես եմ հասկացել»:
Դուք բարձրացրի՞ք Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելու հարցը։ «Թե՛ վարչապետի, թե՛ ԱԺ նախագահի հետ բաց, ազնիվ խոսակցություն է եղել այդ մասին»։ Ե՞վ։ «Առկա էր գործակցության եւ համագործակցության տրամաբանությունը. հանելու-չհանելու խնդիր չի դրված, փորձում են հարցը լուծել ավելի համալիր»:
Իսկ խոսք գնա՞ց սեռափոխ սպորտսմենի մասին ֆիլմին 20 մլն տրամադրելու մասին։ «Խնդիրը բարձրացվեց, բացատրություն տրվեց»: Ի՞նչ բացատրություն։ «Ասվեց, որ այդ ֆիլմը Հայաստանի հետ կապ չունի. գումարի փոքրիկ մասն է տրամադրել մշակույթի նախարարությունը, մնացյալը` ֆիլմը ստեղծելու ցանկությունը ճապոնական կառավարությանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ