Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները նամակով դիմել են վարչապետին եւ քաղաքապետին

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 5–ին, նամակ են հանձնել ՀՀ Կառավարություն եւ Երեւանի քաղաքապետարան իրենց կարծիքը հայտնելով վերջին օրերին կատարված իրադարձությունների եւ դրան հոջորդած՝ տնօրենի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը։


Նրա խոսքով՝ երեկ կենդանաբանական այգում ժողով է հրավիրվել, ապա նամակ են գրել եւ աշխատակիցները նամակի տակ ստորագրել են։

«Ժողովի սկզբում ներկա է եղել նաեւ այգու տնօրեն Ռուբեն խաչատրյանը, սակայն կարճ ժամանակ անց գնացել է եւ աշխատակիցներն առանց նրա են շարունակել ժողովը։ Նամակ ենք գրել ուղղված վաչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին»։

Նամակում գրվում է, որ այգու աշխատակիցները դեմ են տնօրեն Ռուբեն խաչատրյանի լիազորությունների դադարեցմանը եւ հորդորում են, որպեսզի տնօրենը օրենքով սահմանված ժամկետում հետ վերցնի իր հրաժարականի դիմումը։

Նամակում մասնավորապես գրված է. «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ պատճենը՝ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներից

Մեծարգո՛ պարոն վարչապետ, հարգելի՛ պարոն քաղաքապետ, Մենք՝ Երևանի կենդանաբանական այգու ներքոստորագրյալ աշխատակիցներս, ստիպված ենք կրկին անգամ նամակով դիմելու Ձեզ.

Մեր կարծիքն ենք հայտնում վերջին օրերին կատարվող իրադարձությունների և դրան հաջորդած՝ մեր տնօրենի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ Հայտնում ենք, որ միանշանակ ԴԵՄ ենք նրա լիազորությունների դադարեցմանը՝ հորդորելով նրան օրենքով սահմանված ժամկետում ետ վերցնելու իր հրաժարականի դիմումը։

Հրապարակայնորեն հայտարարում ենք, որ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի ողջ աշխատանքային կոլեկտիվը միահամուռ և անձնվեր աշխատում է Երևանի կենդանաբանական այգին միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ, որի տեսլականը մշակել է ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դեռ 2011թվականին: Մեր թիմի և ղեկավարի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում տարեկան 250հզ-ից 300հզ այցելուների թվաքանակը, որը չի գրանցվել Կենդանաբանական այգու 80-ամյա պատմության ընթացքում, ինչպես նաև վերջիններիս արձագանքը՝ Այգին 8 տարի առաջ և հիմա տեսնելով։

Այգու զարգացումը, մեր աշխատանքային պայմանների էական բարելավումը, կենդանիների կենսապայմանների ակնբախ բարելավումը, միջազգային համագործակցության օրեցօր ընդլայնումը և բազմաթիվ այլ դրական փոփոխություններ տեղի են ունեցել մեր թիմի միասնական, նվիրական ջանքերով և մենք թույլ չե՛նք տալու, որ այս տեսլականը որևէ կերպ ընդհատվի կամ խաթարվի:

Անդրադառնալով վերջին 2 օրերին Այգում գրանցված թափառող շների հարձակմանը Այգու թվով 3 կենգուրուների և մուֆլոնների վրա, շեշտենք, որ անգամ աշխարհի ամենազարգացած կենդանաբանական այգիները ապահովագրված չեն նմանատիպ դեպքերից, ինչպես օրինակ՝ Ռոստովի կենդանաբանական այգում 2 տարի առաջ գրանցված միջադեպը, երբ շների ոհմակը 9 գլուխ կենգուրու էր հոշոտել, 1 տարի առաջ Ուկրաինայում՝ Նիկոլաևի կենդանաբանական այգու դեպքը, անգամ Մոսկվայի կենդանաբանական այգու դեպքը, որի՝ չորս կողմից պարսպապատման փաստը նույնիսկ չխանգարեց թափառող կենդանիներին մուտք գործել տարածք և վնասել սմբակավորներին:

Նմանատիպ դեպքերը, հատկապես վերջին տարիներին բազմիցս քաղաքային իշխանություններին դիմելու մեր թիմի և տնօրենի կոչերը՝ ԵԿԱ ողջ տարածքը պարսպատելու հորդորով, պիտի ոչ թե առիթ հանդիսանային տնօրեն հեռացնելու կամ հորդորելու, որ աշխատանքից ազատման դիմում ներկայացնի, այլ լուրջ ազդակ դառնար՝ ֆինանսավորում հատկացնելու՝ այգու համար կենսականորեն անհրաժեշտություն հանդիսացող պարսպի կառուցման համար։

Արդեն լրացավ չորրորդ օրը, որ մենք՝ ԵԿԱ ամբողջ աշխատակազմը, առանց հանգստի, 24 ժամ աշխատում են՝ տարածքից բռնելով արդեն իսկ 10 գլուխ շներ։ Մենք գիտակցում ենք, որ խախտում ենք բոլոր հնարավոր օրենքներն աշխատանքային իրավունքի ու մեր հանգստի տեսանկյունից, սակայն, չենք կարող թույլ տալ շների ներխուժման այլ դեպք:

Մենք տեղյակ ենք նաև, որ ԵԿԱ շուրջ պարսպի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը բանակցում է Այգու հարակից տարածքում ապրող անձանց հետ, քանի որ ԵԿԱ ներկայիս տարածքն ունի բարդ ռելիեֆ և ֆիզիկապես հնարավոր չէ կամ խիստ բարդ է այդ պարագծով պարսպի կառուցումը։ Ի վերջո, նույն Երևանի կենդանաբանական այգում, ստեղծման օրվանից կենդանիները պարբերաբար դարձել են շների և այլ կենդանիների հարձակման զոհ՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են այդ տարիներին աշխատել որպես տնօրեն։

Շատ հաճախ կասկածի տակ են առնվում ու մի քանի անհատների կողմից շահարկվում նաև ԵԿԱ աշխատակիցների մասնագիտական կազմի, նրանց կրթության, փորձի առկայությունը։ Կենդանաբանական այգու մասնագետներ ոչ մի ԲՈՒՀ չի պատրաստում, մենք, տարիներ ի վեր աշխատելով այստեղ, մանրակրկիտ և բազմակողմանի տիրապետում ենք աշխատանքային բոլոր նրբություններին և դա ձեռք ենք բերել գործող տնօրենի ջանքերի և նվիրվածության շնորհիվ, անցել ենք մի շարք անվճար վերապատրաստումներ աշխարհի ամենազարգացած և օրինակելի կենդանաբանական այգիներից հրավիրված լավագույն մասնագետների կողմից։ Այս առումով Երևանի քաղաքապետարանը խնդիր է դրել ԵԿԱ կառավարման և գիտական խորհրդի ստեղծման, որի համար նույնիսկ փոխել ենք Այգու կանոնադրությունը։

4-5 անձից բաղկացած խմբի կողմից ցույցերի ու պիկետների միջոցով պարբերաբար խաթարվում է Երևանի կենդանաբանական այգու բնականոն աշխատանքը՝ անհարմարություններ պատճառելով ինչպես այգու հարյուրավոր այցելուներին, այնպես էլ մեզ՝ ու Այգի այցելող զբոսաշրջիկներին՝ միաժամանակ վարկաբեկելով Երևան քաղաքի հեղինակությունն ու վարկը։

Այդ խումբը ղեկավարվում և ուղղորդվում է կասկածելի կենսագրությամբ մարդկանց կողմից: Այդ գործընթացում ընդգրկված են անձինք, որոնց մասին նույնիսկ միջազգային մամուլում են եղել քրեական տարրեր պարունակող հրապարակումներ:

Ցավալիորեն, թե՛ այգու մուտքի, թե՛ քաղաքապետարանի առջև, և թե այլ վայրերում նրանց կողմից իրականացվող ցույցերին, այլ անձինք, ներկայանալով որպես Այգու աշխատողներ, կամ մտահոգ մարդիկ ու «կենդանասերներ», բազմապատկում են կեղծ լուրերի ու տեղեկությունների չափաքանակը՝ թյուրիմացության մեջ գցելով մեր հասարակությանը:

Մեկ անգամ ևս ուզում ենք հայտարարել, որ նրանք Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներ չեն, իսկ նրանցից մի քանիսը, որոշ ժամանակաշրջան աշխատելով Այգում, դա արել են բացառապես ի վնաս այգու և ի շահ իրենց մութ նպատակների՝ լինելով բաժնի վարիչներ, արտոնյալ պայմաններ են ստեղծել իրենց համար՝ այգու տարածքում զբաղվելով կասկածելի գործունեությամբ, ընդգրկվել կենդանիների առուծախի կոռուպցիոն գործարքներում, կազմակերպել կենդանիների վճարովի ցուցադրություններ, որից ստացված եկամուտը չեն մուտքագրել կենդանաբանական այգու բյուջե:

Այս ամենը ստվեր է գցում մեր ամենօրյա ծանր, բայց միևնույն ժամանակ նվիրված ու մեծ սիրով կատարվող աշխատանքի վրա, վարկաբեկում է մի ամբողջ աշխատանքային կոլեկտիվի ձեռքբերումը, որոնք ակնբախ են, թե՛ այցելուների, թե՛ միջազգային գործընկերների, թե՛ ողջ հասարակության համար:

Նրանց կողմից բարձրաձայնված կեղծ տեղեկությունները իբր Այգում մասսայական կենդանիներ են անկվում կամ սպանդի ենթարկվում՝ հերքվել են թե՛ տեղացի, թե՛ միջազգային մասնագետների կողմից։

Մենք լիահույս ենք և հավատացած, որ Դուք ԵԿԱ տնօրենի ազատման դիմումի հետ կապված ճիշտ և կառուցողական որոշում կկայացնեք։ Հավատացած ենք, որ Դուք կհասկանաք մեզ և Ձեր կողմից կոշտ արձագանք կստանա այս ուղղորդված պայքարը, և Ձեր տեսակետը կհայտնեք ԵԿԱ տնօրենի ազատման դիմումի ներկայացման և դրա չմակագրման վերաբերյալ՝ շարժվելով այն առաջնակետից, որ ամբողջ աշխատանքային կոլեկտիվն է ԴԵՄ, որ հեռանա իր աշխատանքին այսքան մեծ նվիրում դրսևորող և իր անձնակազմին մեծարող տնօրենը:

Հարգանքով, լիահույս սպասումներով՝ Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմ

Հ.Գ.

Շահարկումներից զերծ մնալու համար, մենք՝ ներքոստորագրյալներս հավաստում ենք, որ տեղյակ ենք նամակի բովանդակությանը և ստորագրությունները մերն են։

Սույն նամակի բովանդակությունը քննարկվել և ընդունվել է կոլեկտիվի 2019թվականի նոյեմբերի 04-ին ժամը 14։00-ին կայացած աշխատանքային ժողովի ընթացքում։ Միաժամանակ ժողովի ընթացքում ընդունվել է որոշում՝ սույն նամակի տեքստը հրապարակել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում»։