Իսկ ի՞նչ էր անում Սարհատ Պետրոսյանը կոռուպցիայի «դեմն առնելու» համար
«Իրատես» թերթը գրում է.
«Թեեւ Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի տեքստում պնդում էր, թե հոգնել է կոռումպացված թայֆայականությունից, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնավարման ընթացքում նա գրեթե ոչինչ չի արել կոռուպցիայի ու անօրինականության «դեմն առնելու» համար։
«Ապօրինի ձեւով մարդկանց ձեռքից վերցված, կարելի է ասել, բռնի ուժով խլված հողերի հարցով մեծ թվով քաղաքացիներ են դիմել Կադաստրի կոմիտե, հանդիպել անձամբ Սարհատ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս որեւէ կերպ այդ մարդկանց հարցին ընթացք ու լուծում չի տվել: Ջանք չի գործադրել, որ կադաստրային քարտեզում եւ կեղծված փաստաթղթերում ինչ-որ բան փոխվի»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Անհասկանալի է, թե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ ինչ հիմքով է աշխատանքից ազատվել կոմիտեի վերահսկողության վարչության պետը, որ բարեխիղճ ու սրտացավ աշխատողի վարկանիշ ուներ։ «Վարչության պետին աշխատանքից ազատելու իրական պատճառը մինչ այս պահն էլ անհասկանալի է բոլորին, բայց այն, որ նա օգնում էր բոլոր քաղաքացիներին ու ճշգրիտ փաստաթղթեր տրամադրում, փաստ է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ