Հոլիվուդյան աստղ Ջեյն Ֆոնդան մի ամբողջ գիշեր է անցկացրել բանտում կլիմայական ակտիվիստների ակցիային մասնակցելու պատճառով
Հոլիվուդյան աստղ Ջեյն Ֆոնդան մի ամբողջ գիշեր է անցկացրել բանտում Վաշինգտոնում կլիմայական ակտիվիստների ակցիային մասնակցելու պատճառով, հաղորդում է Fox News-ը:
Ձերբակալությունից առաջ 82-ամյա դերասանուհին քննադատել է իրեն քննադատող մարդկանց, որոնք դերասանուհուն մեղադրել են նախկին փառքը վերադարձնելու փորձի մեջ:
«Այդ մարդիկ մշտապես նման կերպ են հարձակում գործում: Հայտնի մարդու վրա հարձակման լավագույն միջոցը ասելն է. «Տեսեք, նա դա անում է սեփական փառքի կամ առաջ գնալու կամ էլ ինչ-որ այլ բանի համար»»,- ասել է նա:
Ընդ որում, կինոդիվան նշել է, որ այդ ամենը որեւէ նշանակություն չունի:
«Այդ մարդիկ որեւէ նշանակություն չունեն: Լավ մարդիկ գիտեն, որ ես կարող էի ուրիշ գործերով զբաղվել այնտեղ գնալու փոխարեն: Սակայն ես կլինեմ այնտեղ՝ չնայած ձյանը, անձրեւին, փոթորիկներին: Եվ դա նշանակություն չունի: Ես պատրաստվում եմ այնտեղ լինել»,- ասել է դերասանուհին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը