Մոսկվայում և Մերձմոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել
Մոսկվայում և Մոսկվայի մարզում եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել քամու արագության ակնկալվող ուժգնացման պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Հիդրոմետկայանին:
Մասնագետների կանխատեսումներով՝ քամու ուժգնացում է սպասվում է նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի 5-ը: «Վտանգավոր երևույթների ինտենսիվության մակարդակը՝ դեղին. եղանակը վտանգավոր է»,- ասվում է Հիդրոմետկայանի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «դեղինը» երկրորդն է վտանգավորության չորս մակարդակներից:

















































