Ղրղզստանի նախագահը հայտարարել է, որ պաշտոնավարման ավարտից հետո այլևս չի առաջադրվի
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը լրագրողների հետ ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ խոստացել է լքել նախագահի պաշտոնը պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, գրում է РИА Новости-ն:
«Ես չեմ փորձելու երկարեցնել իմ լիազորությունները»,- ասել է երկրի ղեկավարը:
Ղրղզստանի նախագահի խոսքով՝ նա «»մաքուր» է օրենքի ու ժողովրդի առաջ, և պատասխանատու է իր բոլոր գործողությունների համար:
«Ընտրության առջև էի. պետությու՞նը, թե՞ հարազատներս: Ես ընտրեցի Ղրղզստանը»,- հավելել է Ժեենբեկովը:
Ըստ Ղրղզստանի Սահմանադրության՝ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով և մեկ անգամ: Ժեենբեկովը պաշտոնը ստանձնել է 2017 թվականին:

















































