Հոնկոնգում ցուցարարները հարձակում են գործել չինական Xinhua տեղեկատվական գործակալության վրա
Հոնկոնգում բողոքի ակցիաների մասնակիցները հարձակում են գործել չինական Xinhua տեղեկատվական գործակալության վրա, հաղորդում է PA-ն:
Նշվում է, որ ցուցարարները անկարգություններ են կազմակերպել շենքի միջանցքում եւ պատերին գրաֆիտի են նկարել:
Ցուցարարների թիրախում են հայտնվել նաեւ չինական բանկերն ու ձեռնարկությունները:

















































