ԱՄՆ–ում կնոջը մահացած են գտել ամառանոցում, որտեղ 140 օձ է եղել
Ամերիկուհի Լորա Հերսթիին գտել են մահացած ամառանոցում՝ 140 օձի հետ: Նրա պարանոցին փաթաթված է եղել մի մեծ պիթոն: Այս մասին տեղեկացնում է metro.com-ը:
Ամերիկուհին գտնվել է Բենտոնի շրջանի տարածքային շերիֆ Դոնալդ Մանսոնի ամառանոցում: Բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը:
36-ամյա կինը երկու երեխա ուներ և 20 սողուն, որոնք ապրում էին ևս 120 սողունների հետ այն ամառանոցում, որտեղ նրան գտել են մահացած:
Շերիֆի խոսքով՝ ինքը իր ամառանոցը օգտագործում էր սողուններին պահելու համար և այնտեղ մարդիկ չէին ապրում: Սողուններից 20-ը պատկանում էին մահացած կնոջը: Նա այցելում էր իր սողուններին շաբաթը երկու անգամ:
Նախնական տվյալներով՝ կնոջը հենց օձն է սպանել: Մահվան ճշգրիտ պատճառը պարզ կլինի դիահերձումից հետո:

















































