ՀԾԿՀ-ն որոշել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 10 մլն դրամով
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 6-ի նիստում, հնարավոր է, տուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը:
Պարզվում է՝ ՀԾԿՀ-ն այս տարվա սեպտեմբերի 17-ից ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների մի քանի կետերով սահմանված ժամկետների խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով:
Հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերությանը տուգանել 10 մլն դրամով: Այս խնդրի առնչությամբ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերությունից: Մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ պարզաբանում կտրամադրեն նոյեմբերի 6-ի նիստի ավարտից հետո միայն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ