Արծվիկը Կիեւում կատարում է «Դուն իմ մուսան ես» երգը
Կիեւում ընթանում են «Եվրատեսիլ 2017»-ի փորձերը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկը երեկ երկրորդ փորձնական ելույթն է ունեցել եվրատեսիլյան բեմում, որից հետո պատասխանել է արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Մեր պատվիրակը հարցազրույց է տվել ESCKAZ.com -ին՝ խոսելով բեմում իր զգացողությունների, բեմադրության մասին, ինչպես նաեւ լրագրողի խնդրանքով կատարել է «Դուն իմ մուսան ես» եւ Fly With me երգերը (դիտել 05:37 րոպեից):
Ավելի վաղ Արծվիկը եւ բեմադրության հեղինակ Սաշան մամուլի ասուլիսին են մասնակցել, որի ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին։
Արծվիկը նշել է, որ երկրորդ փորձի ժամանակ ավելի լավ էր զգում իրեն բեմում. «Նախ, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել՝ արձագանքների համար։ Բոլորն այստեղ այնքան պրոֆեսիոնալ են։ Այսօր ավելի լավ էի զգում ինձ, ձայնն ավելի լավ էի լսում բեմում։ Անհամբեր սպասում եմ ելույթի օրվան»,-ասել է Հայաստանի պատվիրակը՝ հավելելով, որ բեմում աշխատում է կենտրոնանալ միայն իր ելույթի վրա՝ չմտածելով այլ բաների մասին.
«Այնպես չէ, որ ոչ մի բան ինձ չի վախեցնում, ամեն ինչն էլ վախեցնում է, բայց ես աշխատում եմ մտածել միայն ելույթիս մասին, թե ինչպես պետք է ներկայանամ, ինչպես աշխատեմ բեմում»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում