Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

 

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովի առաջին օրը Գերագույն հոգևոր խորհրդին 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Տեղեկացվեց ԱԵԺ պատգամավորների ընտրության, Նվիրապետական Աթոռներից, թեմերից և հայրապետական պատվիրակություններից անհրաժեշտ տվյալների հավաքագրման և ժողովի օրակարգային հարցերի նախապատրաստման շուրջ կազմակերպիչ հանձնախմբի կատարած աշխատանքը: Նշվեց, որ ժողովի օրակարգի նյութերի նախապատրաստման համար ստեղծված յոթը հանձնախմբերն այս շրջանում կանոնավոր գործել են և կատարել իրենց առաջադրանքները:

Ժողովին ներկա Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ԳՀԽ անդամներին տեղեկություններ փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հետ առնչված հարցերի և Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, լսելով ներկայացված հանգամանալի զեկույցը, մաղթեցին, որ ընտրությունների գործընթացը խաղաղ ու համերաշխ մթնոլորտում ավարտին հասցվի և Նվիրապետական Աթոռը շարունակի իր կարևոր և լիարժեք ծառայությունը բերել հայ ժողովրդին:

«Հայ Եկեղեցին 21-րդ դարում. ներկան և ապագան» խորագրի ներքո անցկացվելիք Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգի կանոնադրական նյութերի նախապատրաստման ընթացքի մասին զեկուցեց Կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովի երկրորդ և երրորդ օրը Գերագույն հոգևոր խորհրդի անդամները լսեցին ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի զեկույցները: Կատարված աշխատանքների մասին տեղեկություններ փոխանցեցին Թեմական և ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբի համաատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենադպիր Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով տրված հաղորդումները և իր դիտարկումները հանձնելով հանձնախմբերի ուշադրությանը, գնահատանք հայտնեց կատարված լայնածավալ աշխատանքի համար` թելադրելով հետևողական կերպով շարունակել անհրաժեշտ փաստաթղթերի մշակումը:

Ժողովի ընթացքում Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անհրաժեշտ լուսաբանություններ տրվեցին նաև Ճարտարապետաշինարարական բաժնի տնօրեն Արա Վարդանյանի կողմից: Անդրադարձ կատարվեց նաև որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդրին և տաճարի հնագիտական շերտերի հետազոտման ու պատշաճ ցուցադրման կարևորությանը:

Ժողովականները գոհունակությամբ ողջունեցին համայն հայության Սրբություն սրբոցի պահպանությանն ու բարեզարդմանն ուղղված աշխատանքները:

Մայր Տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ընթացքի մասին ժողովականներին տեղեկություններ փոխանցեց հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազանը ներկայացրեց հանգանակության կազմակերպման և կատարվող աշխատանքների իրազեկման նպատակով տարբեր թեմեր կատարած իր այցելությունների արդյունքները, ինչպես նաև ծանուցեց պատվո հանձնախմի ձևավորման և հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի ընթացիկ գործունեության մասին: Տեղեկացվեց նաև, որ առաջիկայում հանգանակության մասին պատշաճ ծանուցում կկատարվի նաև հայրենիքում, ինչը հնարավորություն կընձեռի հայրենաբնակ բարեպաշտ ժողովրդին ևս մասնակից դառնալ Մայր Տաճարի անսասանության ապահովման և պայծառազարդման սրբազան առաքելությանը:

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց կատարված աշխատանքները` թելադրելով պարբերաբար անհրաժեշտ լուսաբանությունները տալ հանրությանը կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը որոշում կայացրեց 2020 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի տոնախմբության համար ստեղծել կազմակերպիչ հանձնախումբ:

Քննարկման նյութ դարձան Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները: Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց ՀԵՀԵՄ գործունեությունը և, կարևորելով երիտասարդության հետ տարվող աշխատանքները, հորդորեց Եկեղեցու առաքելության շրջանակներում առանձնակի ուշադրություն դարձնել երիտասարդության հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը և դրան ուղղված բազմաբնույթ ծրագրերին:

Ի թիվս վերոբերյալ հարցերի անդրադարձ կատարվեց թեմական կյանքին առնչվող տարբեր հարցերին:

Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: